Նորություններ

Պատահարներ

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

08:46 / 16.09.2018

Սեպտեմբերի 15-16-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևան քաղաքի Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի մոտակայքում՝ մոտ 2000 քմ, Կենտրոնական գերեզմանատանը՝ 300 քմ և ջերմահարվել 6 ծառ՝ մասամբ, Վերին Անտառային փողոցում՝ Շառլ Անզնավուրի տան մոտակայքում՝ 250 քմ, Վարդաշեն թաղամասի թիվ 64 դպրոցի մոտակայքում՝ մոտ 200 քմ, Կորեայի ձորի մոտակայքում՝ մոտ 6000 քմ, Դուրյան թաղամասի թիվ 32 շենքի մոտակայքում՝ մոտ 200 քմ, Արագածոտնի մարզի Հացաշեն գյուղի դաշտերում՝ 80 հա, Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի գերեզմանատանն՝ 100 քմ, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի Շիրվանզադե փողոցի թիվ 6 շենքի բակում ՝ մոտ 400 քմ, Սաթյան 52 փողոցում՝ մոտ 3000 քմ, Շիրակի մարզի Գետափ գյուղի բենզալցակայանի մոտակայքում՝ մոտ 6000 քմ, Կոտայքի մարզի Աղբյուրակ գյուղի եկեղեցու մոտակայքում՝ մոտ 4000 քմ, Արգել գյուղի գերեզմանատանը` մոտ 1000 քմ խոտածածկույթ և 10 դեկորատիվ ծառ՝ մասամբ, Ձորաղբյուր գյուղի տարածքում՝ մոտ 1 հա, Բյուրեղավան քաղաքի գերեզմանատան մոտակայքում՝ 3000 քմ, Առինջ գյուղի Խաչատուր Աբովյան թաղամասի 1-ին և 2-րդ փողոցների խաչմերուկի մոտակայքում՝ մոտ 1400 քմ և ջերմահարվել՝ 23 ծառ, Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհի՝ մոտ 6 հա, Քանաքեռավան գյուղի գինու գործարանի մոտակայքում՝ մոտ 2500 քմ խաղողի վազեր և խոտածածկույթ, Հրազդան քաղաքի Աղբյուրակի ջրամբարի մոտակայքում այրվել է մոտ 5000 քմ, «Վանատուր» թաղամասի սարերում՝ մոտ 10 հա, լճի մոտակայքում՝ մոտ 3000 խոտածածկույթ և ջերմահարվել 20 եղևնի, քաղաքային գերեզմանատան տարածքում՝ մոտ 2 հա, Գեղաշեն-Զառ ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում՝ մոտ 2 հա բուսածածկույթ, Մարտունի-Գավառ ավտոճանապարհի 11-րդ կմ-ի մոտակայքում ՝ 4000 քմ, 4-րդ կմ-ին՝ Ներքին Գետաշեն գյուղի մոտակայքում՝ մոտ 8000 քմ, Երևան–Սևան 44-րդ կմ-ի մոտակայքում` մոտ 8 հա, Գետաշեն գյուղի մոտակայքում՝ մոտ 8000 քմ, Աբովյանի քաղաքում՝ հանրապետական տուբերկուլյոզային հիվանդանոցի այգում՝ մոտ 1500 քմ, Գեղարքունիքի մարզի Վարդաձոր գյուղի վերջնամասում՝ անասնագոմերի մոտակայքում՝ 10 հա, Վարդենիս քաղաքի գերեզմանատանը՝ մոտ 2 հա, Վեդի-Շաղափ ավտոճանապարհի աջակողմյան հատվածում՝ մոտ 15հա խոտածածկույթ, ջերմահարվել՝ 30 դեկորատիվ և 15 բերքատու ծառ, Երևան-Սևան 42-րդ կմ-ի մոտակայքում` մոտ 5000 քմ, 18-20-րդ կմ-ի մոտակայքում` մոտ 2 հա, Աբովյան-Արզնի ավտոճանապարհի 1-ին կմ-ին՝ Տուբերկուլյոզային դիսպանսերի դիմաց` մոտ 200 քմ խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

← Վերադառնալ ցուցակին