Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Ղազարավան գյուղից Բյուրականի անտառ ընկած հատվածում (լրացված)

08:43 / 16.09.2018

Սեպտեմբերի 15-ին, ժամը 16:13-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի անտառածածկ տարածքի մոտակայքում։

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է Բյուրականի անտառտնտեսության հրշեջ խումբը (5 փրկարար):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:20-ին, մարվել՝ 18:49-ին: Այրվել է մոտ 7 հա խոտածածկույթ:

Մինչ ժամը 07:00-ն մեկ մարտական հաշվարկ իրականացրել է հերթապահություն. ծխացող օջախներ չկան:

← Վերադառնալ ցուցակին