Նորություններ

Պատահարներ

Փրկարարները մարել են հագուստի խանութում բռնկված հրդեհը. տուժածներ չկան

08:29 / 16.09.2018

Սեպտեմբերի 15-ին, ժամը 22:27-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 5 շենքի առաջին հարկում գտնվող հագուստի խանութում:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:51-ին, մարվել՝ 22:59-ին:

Հագուստի խանութի լոգարանում այրվել են կախովի առաստաղը (մոտ 4 քմ) և օդափոխման համակարգն՝ ամբողջությամբ:

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

← Վերադառնալ ցուցակին