Նորություններ

Պատահարներ

Փրկարարները հայտնաբերել են դի

12:01 / 16.09.2018

Սեպտեմբերի 16-ին, ժամը 10:45-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղամաբակ համայնքի տներից մեկի դուռը փակ է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը,  ննջասենյակում հայտնաբերել Ա. Մ.-ի (ծնված 1948 թ.) դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

← Վերադառնալ ցուցակին