Նորություններ

Պատահարներ

Ավտոմեքենան գլորվել է ձորը. տուժածներ չկան

23:26 / 10.10.2018

Հոկտեմբերի 10-ին, ժամը 20:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածի 5-րդ կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Մ. Դ., ծնված 1993 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վերամբարձ կռունկի օգնությամբ դուրս բերել ձորից ու մոտեցրել ավտոքարշակին:

← Վերադառնալ ցուցակին