Նորություններ

Պատահարներ

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

08:17 / 10.10.2018

Հոկտեմբերի 9-10-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 4/2 շենքի մոտակայքում այրվել է մոտ 500 քմ խոտածածկույթ, Նորագյուղ թաղամասում՝ 500 քմ, Արշակունյաց պողոտայի թիվ 28 շենքի մոտակայքում՝ 350 քմ, Երևան-Սևան ավտոճանապարհի 47-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 3000 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի թիվ 4 դպրոցի մոտակայքում՝ 500 քմ, Հրազդան քաղաքի Մաքրավան թաղամասին հարակից սարում՝ 5000 քմ, Կաթնաղբյուր գյուղի Սևահող կոչվող դաշտում` 25 հա, Արարատի մարզի Մասիս քաղաքի նախկին կինոյի շենքի մոտակայքում՝ 300 քմ, Սայաթ-Նովա գյուղի Նոր թաղամասի 2-րդ փողոցում՝ հնձած ցորենի արտ՝ 5000 քմ և եղեգնուտ՝ 1000 քմ, Լոռու մարզի Շվեյցարական թաղամասի Հարավարևմտյան փողոցի տնամերձ հատվածում՝ մոտ 3 հա, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում՝ 17 հա, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասում՝ մոտ 2000 քմ, Գեղարքունիքի մարզի Ախթամար կղզու մոտակա սարում՝ 300 քմ խոտածածկույթ: 

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

← Վերադառնալ ցուցակին