Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Սարավան գյուղում. տուժածներ չկան (լրացված)

15:27 / 10.10.2018

Հոկտեմբերի 9-ին, ժամը 22:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Սարավան գյուղի տներից մեկին հարակից անասնագոմում այրվում է անասնակեր:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սարավան գյուղի 3-րդ փողոցի 1-ին փակուղու տներից մեկի բակում՝ անասնագոմի տանիքում: 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:10-ին, մարվել՝ 13:16-ին: Այրվել են մոտ 3700 հակ անասնակեր և 180 քմ ազբոշիֆերյա ծածկ: 
 
Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: 

← Վերադառնալ ցուցակին