Նորություններ

Պատահարներ

Հացավան գյուղի վերջնամասում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին և սահել ձորը

22:45 / 10.10.2018

Հոկտեմբերի 10-ին, ժամը 19:28-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հացավան գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին և կիսով չափ հայտնվել ձորակում, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Հացավան գյուղի վերջնամասում «Volkswagen golf» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Վ. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին և սահել ձորը (մոտ 5 մ):

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և մոտեցրել ավտոքարշակին:

← Վերադառնալ ցուցակին