Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Թամանցիների փողոցում. կան տուժածներ

22:54 / 10.10.2018

Հոկտեմբերի 10-ին, ժամը 21:13-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի մետրոյի Գործարանային կայարանից դեպի «Երևան ՋԷԿ» տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Թամանցիների փողոցի թիվ 83 շենքի մոտակայքում բախվել են «BMW 525» (վարորդը՝ Ա. Բ., ծնված 1981 թ.) և «BMW 745» մակնիշների (վարորդը՝ Բ. Խ., ծնված 1989 թ.) ավտոմեքենաները:

Փրկարարներն Ա. Բ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածներ Ա. Բ.-ն հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, իսկ Բ. Խ.-ն՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ: Տուժածները ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

← Վերադառնալ ցուցակին