Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Լուկաշին գյուղում. տուժածներ չկան

14:56 / 10.10.2018

Հոկտեմբերի 10-ին, ժամը 11:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Գարեգին Նժդեհ փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմում:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:42-ին, մարվել՝ 12:43-ին:

Այրվել են մոտ 70 հակ պահեստավորած անասնակեր և տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 10 քմ):

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

← Վերադառնալ ցուցակին