Նորություններ

Պատահարներ

Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն

23:16 / 10.10.2018

Հոկտեմբերի 10-ին, ժամը 21:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լեփսիուսի փողոցի թիվ 11 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացուն իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Մ. Թ.-ին (ծնված 1946 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:

***

Հոկտեմբերի 10-ին, ժամը 11:46-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կարապետ Ուլնեցու փողոցի 1-ին նրբանցքի թիվ 6 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկի դուռը փակ է, բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը, հյուրասենյակի հատակին անգիտակից վիճակում հայտնաբերել Ա. Ֆ.-ին (ծնված 1966 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Քաղաքացին հոսպիտալացվել է Սրբ. Գր. Լուսավորիչ ԲԿ:

***

Հոկտեմբերի 10-ին, ժամը 09:26-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի թիվ 34 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին 9-րդ հարկի իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Փրկարարներն Ա. Հ.-ին (ծնված 1959 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:

← Վերադառնալ ցուցակին