Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Փոքր Մանթաշ գյուղում. տուժածներ չկան

08:24 / 10.10.2018

Հոկտեմբերի 10-ին, ժամը 00:36-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղի 5-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:07-ին, մարվել` 01:32-ին:

Այրվել են տան շքամուտքը՝ մոտ 15 քմ, կենցաղային իրեր՝ 1 դուռ և 1 պատուհան:

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

← Վերադառնալ ցուցակին