Նորություններ

Պատահարներ

Փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը. տուժածներ չկան

21:10 / 11.10.2018

Հոկտեմբերի 11-ին, ժամը 16:46-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Լվովյան փողոցի թիվ 19 շենքի բակում գտնվող ավտոտնակներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:07-ին, մարվել՝ 17:20-ին: Այրվել են «Opel Sintra» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածն՝ ամբողջությամբ և սրահը՝ մասամբ:

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

← Վերադառնալ ցուցակին