Նորություններ

Պատահարներ

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

08:19 / 11.10.2018

Հոկտեմբերի 10-11-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևան քաղաքի Հասրաթյան փողոցի թիվ 9 հասցեում գտնվող «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ-ի մոտակայքում՝ մոտ 500 քմ, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի ներքին գերեզմանատան տարածքում՝ մոտ 300 քմ, Սյունիքի մարզի Քաջարան գյուղի մոտակայքում՝ մոտ 1 հա, Տավուշի մարզի Աչաջուր գյուղի «Խունամ» կոչվող հանդամասում՝ մոտ 4 հա, Կոտայքի մարզի Ձորաղբյուրի ամառանոցներում՝ մոտ 500 քմ, Հրազդան քաղաքի Մաքրավան թաղամասի թիվ 14 դպրոցի մոտակայքում՝ մոտ 300 քմ, Արզնի-Ջրաբեր ավտոճանապարհին` մոտ 35 հա խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

← Վերադառնալ ցուցակին