Նորություններ

Պատահարներ

Գազի արտահոսք. փրկարարները փակել են գազատար խողովակի փականը

21:13 / 11.10.2018

Հոկտեմբերի 11-ին, ժամը 16:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 9-րդ փողոցի թիվ 125 շենքի բնակարաններից մեկում առկա է գազի արտահոսք՝ առանց հրդեհի բռնկման:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները փակել են գազատար խողովակի փականը և իրականացրել հերթապահություն՝ մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների՝ դեպքի վայր հասնելը:

← Վերադառնալ ցուցակին