Նորություններ

Պատահարներ

Փրկարարները մարել են նկուղային հարկում բռնկված հրդեհը. տուժածներ չկան

21:07 / 11.10.2018

Հոկտեմբերի 11-ին, ժամը 15:43-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մուշավան-Նուբարաշեն հին ավտոճանապարհին՝ Մուշավան թաղամասում, այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Էրեբունու այգեգործական 2-րդ զանգվածի չբնակեցված տներից մեկի նկուղային հարկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:38-ին, մարվել՝ 18:30-ին: Ամբողջությամբ այրվել է նկուղային հարկը (մոտ 50 քմ)՝ գույքով:

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

← Վերադառնալ ցուցակին