Նորություններ
Պատահարներ
Փրկարարներն օձին տեղափոխել են անվտանգ տարածք
21:17 / 11.10.2018

Հոկտեմբերի 11-ին, ժամը 15:31-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայի թիվ 30/1 հասցեում գտնվող գրասենյակում օձ են բռնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները շահմար տեսակի օձին տեղափոխել են անվտանգ տարածք: