Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Աբովյան և Կորյուն փողոցների խաչմերուկում. կան տուժածներ

08:03 / 12.10.2018

Հոկտեմբերի 11-ին, ժամը 21:46-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աբովյան և Կորյուն փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ բախվել են թիվ 28 երթուղին սպասարկող «ԳԱԶել» և «Volkswagen Touareg» մակնիշների (վարորդը՝ Հ. Ս.) ավտոմեքենաները: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, 3 տուժած քաղաքացիների ուժերով տեղափոխվել է թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Փրկարարները վարորդներին և ուղևորներ՝ Մ. Ղ.-ին և անձը չպարզված քաղաքացուն (արական սեռի), դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել թիվ 1 հիվանդանոցային համալիր, այնուհետև փակել «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

← Վերադառնալ ցուցակին