Նորություններ

Պատահարներ

Փրկարարները հայտնաբերել են օձին և տեղափոխել անվտանգ տարածք

17:54 / 12.10.2018

Հոկտեմբերի 12-ին, ժամը 13:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում՝ դիտահորի մեջ, նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ օձը գտնվում է Պռոշյան գյուղի Անդրանիկի փողոցի թիվ 1 հասցեի մոտակա դիտահորում:

Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի 2 օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

← Վերադառնալ ցուցակին