Նորություններ

Պատահարներ

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

08:15 / 12.10.2018

Հոկտեմբերի 11-12-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևան քաղաքի Մինաս Ավետիսյան 4-րդ փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում գտնվող մանկապարտեզի բակում այրվել է մոտ 500 քմ խոտածածկույթ, Նորքի այգիների թիվ 234 հասցեում գտնվող հյուրանոցի մոտակայքում՝ մոտ 500 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 6-րդ միկրոշրջանի վերջնամասում՝ 500 քմ, 4-րդ միկրոշրջանում՝ մոտ 2000 քմ, Առինջ գյուղի Ձագավանքի փողոցի 2-րդ փակուղում՝ մոտ 500 քմ, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Շիրազի փողոցում գտնվող այգում՝ մոտ 2000 քմ խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

← Վերադառնալ ցուցակին