Նորություններ

Պատահարներ

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

08:17 / 13.10.2018

Հոկտեմբերի 12-13-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի երաժշտական դպրոցի մոտակայքում այրվել է 2000 քմ խոտածածկույթ, Աբովյան քաղաքում՝ նախկին «Պիոներ պալատի» մոտակայքում՝ 1500 քմ, Ջրվեժի ամառանոցների գերեզմանատան մոտակայքում` 600 քմ, Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի մոտակայքում՝ մոտ 8 հա,  Արագյուղ-Քարաշամբ ավտոճանապարհին՝ Արագյուղ գյուղի մոտակայքում գտնվող դաշտերում` 7 հա, Վայոց ձորի մարզի Սարավան գյուղի «Գյունե» կոչվող տարածքում՝ մոտ 3 հա, Արտաբույնք գյուղի «Սմբատաբերդ» ամրոցի մոտակայքում` 3000 քմ, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի եկեղեցու մոտակայքում գտնվող գերեզմանատանը՝ մոտ 500 քմ, Արագածոտնի մարզի Մուղնի գյուղի զորամասի մոտակայքում՝ մոտ 3000 քմ, Դավթաշեն գյուղի 2-րդ փողոցի 1-ի փակուղու թիվ 6 տան մոտակայքում՝ 2000 քմ խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

← Վերադառնալ ցուցակին