Նորություններ

Պատահարներ

Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն

10:31 / 13.10.2018

Հոկտեմբերի 13-ին, ժամը 08:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսրայելյան փողոցի թիվ 43 շենքի բնակարաններից մեկի բնակիչն ընկել է լոգարանում և չի կարողանում ինքնուրույն բարձրանալ (դուռը փակ է). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են սանհանգույցի դուռը, բարձրացրել Լ. Չ.-ին (ծնված 1940 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Քաղաքացին հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:

***

Հոկտեմբերի 13-ին, ժամը 06:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բադալ Մուրադյան փողոցի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարներն Ա. Հ.-ին (ծնված 1947 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:

***

Հոկտեմբերի 13-ին, ժամը 00:56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քաջազնունու փողոցի թիվ 4ա շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, վատառողջ բնակիչն ընկել է հատակին, չի կարողանում ինքնուրույն մոտենալ և բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. շքամուտքի հատակին անօգնական վիճակում հայտնաբերվել է Թ. Օ.-ն: Փրկարարները Թ. Օ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. քաղաքացին հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ: 

← Վերադառնալ ցուցակին