Նորություններ

Պատահարներ

Հրդեհ անասնագոմի տանիքում

22:52 / 13.10.2018

Հոկտեմբերի 13-ին, ժամը 16:53-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղում այրվում է անասնագոմ:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սահմանապահների փողոցի թիվ 22 հասցեում գտնվող անասնագոմի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:15-ին, մարվել՝ 20:30-ին:

Այրվել է տանիքի ծղոտե ծածկը՝ մոտ 150 քմ:

← Վերադառնալ ցուցակին