Նորություններ

Պատահարներ

Փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն

08:14 / 13.10.2018

Հոկտեմբերի 12-ին, ժամը 22:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սայաթ-Նովա թաղամասի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի բնակիչն ընկել է և չի կարողանում ինքնուրույն բարձրանալ (բնակարանի դուռը փակ է). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն Ա. Գ.-ին (ծնված 1951 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:

***

Հոկտեմբերի 12-ին, ժամը 10:07-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարկավագի փողոցի թիվ 123 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչն ընկել է լոգասենյակի հատակին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են լոգասենյակի դուռը, հատակին հայտնաբերել Գ. Փ.-ին (ծնված 1955 թ.), ում բարձրացրել են և նստեցրել աթոռին: Շտապօգնության աշխատակիցները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

***

Հոկտեմբերի 12-ին, ժամը 08:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Երևանյան փողոցի թիվ 10 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկի դուռը փակ է, ներսում անօգնական վիճակում գտնվող քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը, հյուրասենյակի հատակին հայտնաբերել Ս. Մ.-ին (ծնված 1934 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Քաղաքացին հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ:

← Վերադառնալ ցուցակին