Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Բերդ քաղաքում. տուժածներ չկան

08:11 / 13.10.2018

Հոկտեմբերի 12-ին, ժամը 22:33-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքում այրվում է անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թեհլեյան փողոցի տներից մեկի մոտակայքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:07-ին, մարվել՝ 02:26-ին:

Այրվել են 200 հակ պահեստավորած անասնակեր և անասնագոմի տանիքը՝ ամբողջությամբ (մոտ 30 քմ):

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

← Վերադառնալ ցուցակին