Նորություններ

Պատահարներ

Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն

19:22 / 14.10.2018

Հոկտեմբերի 14-ին, ժամը 16:09-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայի թիվ 2ա շենքի բնակարաններից մեկի բնակիչն ընկել է, չի կարողանում բարձրանալ և բացել դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը, հյուրասենյակի հատակին հայտնաբերել Տ. Ե.-ին (ձախ ազդրոսկրի կոտրվածքով, ծնված 1932 թ.), ում մոտեցրել են բազմոցին: Քաղաքացին հրաժարվել է հոսպիտալացումից:

***

Հոկտեմբերի 14-ին, ժամը 02:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաբայան փողոցի թիվ 36 շենքի բնակարաններից մեկի բնակիչն ընկել և կոտրել է ոտքը. բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն:

← Վերադառնալ ցուցակին