Նորություններ

Պատահարներ

Փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն

16:41 / 05.11.2018

Նոյեմբերի 5-ին, ժամը 11:53-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 13 շենքի բնակարաններից մեկի բնակչին շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Հ. Ն.-ին (ծնված 1931 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:

***

Նոյեմբերի 11-ին, ժամը 11:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գյուլբենկյան փողոցի թիվ 34ա շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին բնկարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն Ա. Հ.-ին (ծնված 1926 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:

***
 

Նոյեմբերի 5-ին, ժամը 11:41-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի 3-րդ թաղամասի թիվ 13 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը, ննջասենյակում հայտնաբերել Կ. Ե.-ին (ծնված 1938 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

***

Նոյեմբերի 5-ին, ժամը 09:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցի թիվ 18 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին 3-րդ հարկի իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Ռ. Վ.-ին (ծնված 1948 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:

***

Նոյեմբերի 5-ին, ժամը 09:27-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 48/3 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, բնակիչն ընկել է հատակին, չի կարողանում ինքնուրույն մոտենալ և բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը, շքամուտքի հատակին հայտնաբերել Ա. Ք.-ին (ծնված 1933 թ.) և նստեցրել աթոռին: Շտապօգնության աշխատակիցները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

← Վերադառնալ ցուցակին