Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Արփունք գյուղում. տուժածներ չկան

23:36 / 07.11.2018

Նոյեմբերի 7-ին, ժամը 15:29-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Արփունք գյուղում այրվում է խոտի դեզ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 1-ին փողոցի տներից մեկի բակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:18-ին, մարվել՝ 20:40-ին:

Այրվել է մոտ 400 հակ պահեստավորած անասնակեր:

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

← Վերադառնալ ցուցակին