Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Մարալիկ-Գյումրի ավտոճանապարհին. կա տուժած

14:39 / 07.11.2018

Նոյեմբերի 7-ին, ժամը 11:43-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մարալիկ-Գյումրի ավտոճանապարհին՝ «Ռուբլյովկա» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան գլորվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մարալիկ-Գյումրի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ս. Ղ., ծնված 1984 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 9 մ):

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, շտապօգնության աշխատակիցները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և տեղափոխել Գյումրու ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը: 

← Վերադառնալ ցուցակին