Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Երևան-Դիլիջան ավտոճանապարհին. տուժածներ չկան

23:47 / 07.11.2018

Նոյեմբերի 7-ին, ժամը 21:50-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Դիլիջանի ոլորաններում (3-րդ ոլորան) տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Դիլիջան հատվածի 86-րդ կմ-ին «Lada Priora» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Վ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորը (մոտ 15 մ): 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված:

ՃՏՊ-ի հետևանքով տուժածներ չկան:

← Վերադառնալ ցուցակին