Նորություններ

Պատահարներ

Փրկարարները գազի բալոնը տեղափոխել են անվտանգ տարածք

17:59 / 07.11.2018

Նոյեմբերի 7-ին, ժամը 16:51-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Երիտասարդական փողոցի թիվ 5 շենքի բնակարաններից մեկում այրվում է գազի բալոն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բնակարանի պատշգամբում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ: Այրվել է գազի բալոնից արտահոսած գազը:

Փրկարարները գազի բալոնը տեղափոխել են անվտանգ տարածք:

← Վերադառնալ ցուցակին