Նորություններ

Պատահարներ

Հրդեհ ավտոմեքենայում. փրկարարները դեպքի վայրում են

12:53 / 08.11.2018

Նոյեմբերի 8-ին, ժամը 08:27-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցում՝ Գաջի գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Դավիթ Բեկի փողոցի թիվ 110 հասցեում գտնվող Դոմուս հիպերմարկետի մոտակայքում այրվում է Mercedes 280E մակնիշի ավտոմեքենայի (վարորդը՝ Հ. Հ.) շարժիչն ամբողջությամբ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:39-ին, մարվել՝ 08:53-ին:

← Վերադառնալ ցուցակին