Նորություններ

Պատահարներ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան

08:15 / 08.11.2018

Նոյեմբերի 7-ին, ժամը 20:38-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի կամրջի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է Նուբարեշենի գազալցակայանի մոտակայքում:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶ-21» մակնիշի ավտոմեքենան:

← Վերադառնալ ցուցակին