Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Գյումրի քաղաքում. փրկարարները դեպքի վայրում են

17:26 / 08.11.2018

Նոյեմբերի 8-ին, ժամը 16:08-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում՝ «26 դոս»-ի դիմաց, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2106» (վարորդը՝ Ռ. Ս., 1954 թ.) և «Mercedes ML320» մակնիշերի (վարորդը՝ Վ. Ա., 1983 թ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով Ռ. Ս.-ն հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ, իսկ ուղևոր Մ. Ս.-ն ( 2016 թ.) տարբեր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Ավստրիական մանկական հիվանդանոց, որտեղ բժիշկները տուժածներ Ռ. Ս.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Մ. Ս.-ինը՝ միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել վառելիքի արտահոսքը և սահմանազատել տարածքը:

← Վերադառնալ ցուցակին