Նորություններ

Պատահարներ

Փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն

08:27 / 09.11.2018

Նոյեմբերի 8-ին, ժամը 23:54-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Ճարճակիս համայնքի մոտակայքում ավտոմեքենայի շարժիչը խափանվել է (մեքենայում կան երեխաներ). ընթացքը շարունակելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները վարորդին ցուցաբերել են համապատասխան օգնություն:

***

Նոյեմբերի 8-ին, ժամը 16:43-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լվովյան փողոցի թիվ 15 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչն ընկել է հատակին. անկողնուն տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: 

Փրկարարները Կ. Գ.-ին (ծնված 1931 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:

***

Նոյեմբերի 8-ին, ժամը 09:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վահրամ Փափազյան փողոցի թիվ 15 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին 3-րդ հարկի իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Ս. Ե.-ին (ծնված 1942 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:

← Վերադառնալ ցուցակին