Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին.տուժածներ չկան

08:18 / 09.11.2018

Նոյեմբերի 8-ին, ժամը 23:50-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մարգարա-Գրիբոյեդով ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 6-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում «Infiniti» մակնիշի ավտոմեքենան (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

ՃՏՊ-ի հետևանքով տուժածներ չկան:

← Վերադառնալ ցուցակին