Նորություններ

Պատահարներ

Փրկարարները բնակարանում հայտնաբերել են քաղաքացու դին

21:20 / 09.11.2018

Նոյեմբերի 9-ին, ժամը 18:26-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. շքամուտքի հատակին հայտնաբերել Ս. Հ.-ի (ծնված 1930 թ.) դին:
 

 

← Վերադառնալ ցուցակին