Նորություններ

Պատահարներ

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից

18:53 / 09.11.2018

Նոյեմբերի 9-ին, ժամը 17:12-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքից դեպի Քաղսի գյուղ տանող ավտոճանապարհին՝ «Ծովինար» ռեստորանի մոտակայքում, ավտոմեքենան դիմացի անիվներով արգելափակվել է Հրազդան գետում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Infiniti QX4» ավտոմեքենան:

← Վերադառնալ ցուցակին