Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Եղվարդի խճուղում. կան տուժածներ (լրացված)

08:21 / 09.11.2018

Նոյեմբերի 8-ին, ժամը 21:34-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղու սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Եղվարդի խճուղու թիվ 108 հասցեում գտնվող «Օդալեն» ռեստորանային համալիրի մոտակայքում բախվել են «Volkswagen» մակնիշի (վարորդը` Հ. Հ.), «Volkswagen Golf» (վարորդը` Գ. Մ.), «Opel Zafira» (վարորդը` Ա. Մ.), «Nissan» (վարորդը` Մ. Հ.) և «Volkswagen Golf» (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) մակնիշերի ավտոմեքենաները: «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երկու ուղևորները հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան և շարժիչի հատվածում կատարել հովացման աշխատանքներ

Դեպքի վայրում է գտնվել Հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը, ով «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին՝ Ա. Տ.-ին, ցուցաբերել է համապատասխան հոգեբանական աջակցություն:

← Վերադառնալ ցուցակին