Նորություններ

Պատահարներ

Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն

19:00 / 09.11.2018

Նոյեմբերի 9-ին, ժամը 17:33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գրիգոր Հասրաթյան փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին շտապօգնության ավտոմեքենայից 5-րդ հարկի իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Լ. Բ.-ին (ծնված 1943 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:

***

Նոյեմբերի 9-ին, ժամը 14:42-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գյուլիքևխյան փողոցի թիվ 25 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Թ. Դ.-ին (ծնված 1935 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:

***

Նոյեմբերի 9-ին, ժամը 10:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին բարձրացել է Երևան քաղաքի Շիրազի փողոցի թիվ 46 շենքի մոտակա ավտոտնակի տանիքը, ինքնազգացողությունը վատացել է, չի կարողանում ինքնուրույն իջնել. անհրաժեշտ է շտապօգնություն և փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն Ա. Գ.-ին (ծնված 1981 թ.) իջեցրել են ավտոտնակի տանիքից և տեղափոխել բնակարան:

Շտապօգնության աշխատակիցները քաղաքացուն տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

← Վերադառնալ ցուցակին