Նորություններ

Պատահարներ

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից

08:51 / 10.11.2018

Նոյեմբերի 10-ին, ժամը 03:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակա ձորում ավտոմեքենա է արգելափակվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Opel Corsa մակնիշի ավտոմեքենան:

← Վերադառնալ ցուցակին