Նորություններ

Պատահարներ

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից

23:11 / 10.11.2018

Նոյեմբերի 10-ին, ժամը 19:31-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Հանքավան գյուղի վերջնամասում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան:

← Վերադառնալ ցուցակին