Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Իսահակյան-Տերյան փողոցների խաչմերուկում. կա տուժած

22:13 / 10.11.2018

Նոյեմբերի 10-ին, ժամը 20:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսահակյան-Տերյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Nissan March մակնիշի (վարորդը՝ Ա. Ա., ծնված 1979 թ.) և «Opel Astra G մակնիշի (վարորդը՝ Մ. Ա., ծնված 1962 թ.) ավտոմեքենաները: Բախման հետևանքով Մ. Ա.-ն հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

← Վերադառնալ ցուցակին