Նորություններ

Պատահարներ

Փրկարարները հայտնաբերել են դի

23:18 / 10.11.2018

Նոյեմբերի 10-ին, ժամը 21:43-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի թիվ 19 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակում հայտնաբերել Է. Ս.-ի (ծնված 1937 թ.) դին:

← Վերադառնալ ցուցակին