Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Սարալանջի փողոցում. անհարաժեշտ է օգնություն

08:45 / 10.11.2018

Նոյեմբերի 10-ին, ժամը 03:28-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Հաղթանակ» զբոսայգուց դեպի նախկին Երիտասարդական պալատ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է, կան արգելափակված տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սարալանջի փողոցում՝ նախկին Երիտասարդական պալատի մոտակայքում, «BMW X5» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Հ. Գ., ծնված 1995 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ավտոմեքենայի դռները կոդավորված են, քաղաքացին չի կարողանում դուրս գալ ավտոմեքենայից, շարժիչից առկա է յուղի արտահոսք:

Փրկարարները վարորդի տված բանալիով բացել են կոդավորումը և պատուհանից դուրս բերել Հ. Գ.-ին. շտապօգնության կարիք չի եղել:

Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան, մոտեցրել քարշակ ծառայության ավտոմեքենային և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ: 

← Վերադառնալ ցուցակին