Նորություններ

Պատահարներ

Փրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ

23:13 / 10.11.2018

Նոյեմբերի 10-ին, ժամը 20:09-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Գործարանային փողոցում՝ պահածոյի գործարանի մոտակայքում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել «AMIKO» մակնիշի (վարորդը՝ Ռզա Մուհամադ, ծնված 1968 թ., ԻԻՀ քաղաքացի) ավտոցիստեռնի ետևի հատվածում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:44-ին, մարվել՝ 21:04-ին: Ավտոցիստեռնի ետնամասում այրվել է 8 անվադող:

Փրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ:

← Վերադառնալ ցուցակին