Նորություններ

Պատահարներ

Փրկարարները կատարել են ջրահեռացման աշխատանքներ

19:03 / 10.11.2018

Նոյեմբերի 10-ին, ժամը 15:39-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի փողոցում գտնվող երկհարկանի բնակելի շինության նկուղային տարածքը ջրալցվում է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները նկուղային տարածքից (48 քմ) հեռացրել են մոտ 3 տ ջուր:

***

Նոյեմբերի 10-ին, ժամը 15:03-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Խարբերդի ամառանոցների 2-րդ փողոցի տներից մեկի նկուղային հարկը ջրալցվում է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ջրալցվել են տան նկուղն ու նկուղի մուտքը (մոտ 36 քմ տարածք):

Փրկարարները նկուղից և նկուղի մոտակայքից հեռացրել են մոտ 25 խմ ջուր:

← Վերադառնալ ցուցակին