Նորություններ

Պատահարներ

Օգնում են փրկարարները

08:23 / 10.11.2018

Նոյեմբերի 10-ին, ժամը 07:34-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հակոբյանց փողոցի տներից մեկի վատառողջ բնակչին տանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն:

***

Նոյեմբերի 10-ին, ժամը 05:15-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Հ. Քոչարի փողոցի թիվ 44 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչը ննջասենյակում մահճակալից ընկել է հատակին. բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն:

***

Նոյեմբերի 10-ին, ժամը 03:31-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 50 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն:

← Վերադառնալ ցուցակին