Նորություններ

Պատահարներ

Փրկարարները մարել են խոտածածկ տարածքում բռնկված հրդեհը

23:44 / 10.11.2018

Նոյեմբերի 10-ին, ժամը 17:29-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Ճամբարակ-Գետիկ ավտոճանապարհի 12-րդ կմ-ին գտնվող «Պետքու Աղբյուր» կոչվող հանդամասում այրվում է խոտածածկ տարածք։ 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։05-ին, մարվել՝ 18։13-ին:

Այրվել է մոտ 5000 քմ խոտածածկույթ։

← Վերադառնալ ցուցակին