Նորություններ

Պատահարներ

Ավիապատահար

18:35 / 04.12.2018

Դեկտեմբերի 4-ին, ժամը 10:57-ին տեղեկություն է ստացվել այն մասին, որ ամենօրյա ուսումնական թռիչք իրականացնող ՀՀ ՊՆ ԶՈՒ ՍՈւ-25 մարտական ինքնաթիռի անձնակազմի հետ կապը կորել է:

Որոնողական աշխատանքներ իրականացնելու համար փրկարար ծառայության տնօրենի կարգադրությամբ Շիրակի ՄՓՎ անձնակազմը բերվել է բարձր պատրաստության: Օպերատիվ խմբերը որոնողափրկարարական աշխատանքեր իրականացնելու համար մեկնել են Շիրակի մարզի Բարձրաշեն և Փանիկ գյուղերի վարչական տարածքներ, ինքնաթիռի հավանական կործանման վայրեր:

Ժամը 14:13-ին տեղեկություն է ստացվել այն մասին, որ ՍՈՒ-25 ինքնաթիռը կործանվել է Շիրակի մարզի Քարաբերդ գյուղի վարչական տարածքում: Ավիապատահարի հետևանքով տեղում զոհվել են ՀՀ ՊՆ ԶՈՒ փ/գ-տ Ա. Բ.-ն և մայոր Մ. Մ.-ն:

← Վերադառնալ ցուցակին